05.12.2025
ՀԱՄ-ը` «Thriving in Sustainable Times: The ESG for Banks and Policymakers» միջազգային համաժողովում
Հոկտեմբերի 16–17-ը Հայաստանի ապահովագրողների միությունը մասնակցել է Կենտրոնական բանկի կողմից Դիլիջանում կազմակերպված «Thriving in Sustainable Times: The ESG for Banks and Policymakers» խորագրով միջազգային համաժողովին։
Համաժողովի ընթացքում քննարկվել են ESG (բնապահպանական, սոցիալական, կառավարման) սկզբունքների ինտեգրմանը, կլիմայական հարմարվողականությանը և կանաչ ֆինանսներին առնչվող այլ հարցեր։
Միջոցառմանը մասնակցում էին ֆինանսական ոլորտի մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային բանկի, Համաշխարհային բանկի, IFAC-ի և Հայաստանի պետական ու մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։