Հրապարակումներ / ԱՊՊԱ, թե՞ ԿԱՍԿՈ

ԱՊՊԱ, թե՞ ԿԱՍԿՈ

ԱՊՊԱ, թե՞ ԿԱՍԿՈ

Բոլոր վարորդները գիտեն, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը՝ ԱՊՊԱ։ ԱՊՊԱ-ից բացի՝ ապահովագրողները վարորդներին առաջարկում են կամավոր հիմունքներով ձեռք բերել նաև տրանսպորտային միջոցների ապահովագրություն (ԿԱՍԿՈ)։

Ո՞րն է այս երկու ծածկույթների միջև տարբերությունը․

ԱՊՊԱ

  • Ձեր պայմանագիրը գործում է այն դեպքում, երբ վնաս եք հասցնում երրորդ կողմին և ծածկում է պատահարում տուժած կողմի գույքին կամ առողջությանը հասցված վնասը
  • Չի ծածկում Ձեր ավտոմեքենային հասցված և Ձեր կրած անձնական վնասները, երբ Դուք եք մեղավոր պատահարում
  • Պարտադիր է բոլոր վարորդների համար

 

ԿԱՍԿՈ

  • Ծածկում է հետևյալ ռիսկերը՝
    • ավտոմեքենայի կամ դրա մասերի գողություն, կողոպուտ, ավազակություն
    • հրդեհ, պայթյուն, ինքնաբռնկում
    • կենդանիների, առարկաների կողմից կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով մեքենային հասցված ֆիզիկական վնասներ
    • բնական աղետների հետևանքով առաջացած վնասներ
    • ՃՏՊ-ների հետևանքով կրած վնասներ
  • Կարող է ներառել մասնակի կամ ամբողջական վերանորոգում՝ կախված վնասի չափից և տեսակից
  • Չի փոխարինում ԱՊՊԱ-ին, այլ լրացնում է այն։

 

Ամփոփելով՝ ԱՊՊԱ-ն հատուցում է ապահովադրի կողմից երրորդ անձանց հասցված, իսկ ԿԱՍԿՈ-ն՝ ապահովադրի կրած վնասները․ իսկ միասին դրանք ապահովում են լիարժեք պաշտպանություն ճանապարհին։

Վերջին հրապարակումները