Հրապարակումներ / Համաապահովագրություն և վերաապահովագրություն
Համաապահովագրություն և վերաապահովագրություն
Համաապահովագրություն (co-insurance) և վերաապահովագրություն (reinsurance)․ որո՞նք են տարբերությունները
Ապահովագրության հիմնարար սկզբունքներից է ռիսկերի բաշխումը, և դրա հիմնական մեխանիզմներից են համաապահովագրությունն ու վերաապահովագրությունը։
Համաապահովագրություն
Համաապահովագրությունըռիսկիուղիղ համատեղ ապահովագրությունն է մի քանի ապահովագրական ընկերությունների կողմից։ Այն կնքվում է միաժամանակ մի քանի ապահովագրողների և ապահովագրված անձի միջև․ ընդ որում՝ ապահովագրվածանձը տեղյակ է, որ իր ռիսկը բաշխված է տարբեր ապահովագրողների միջև։ Այս դեպքում՝
- Բոլոր համաապահովագրողները ուղիղ պարտականություն ունեն ապահովագրված անձի նկատմամբ։
- Կնքվում է մեկ պայմանագիր, որտեղ նշվում է յուրաքանչյուր ապահովագրողի մասնաբաժինը։
- Յուրաքանչյուր ապահովագրող հատուցում է իր մասնաբաժնի չափով։
Օրինակ՝ գործարանը արժե 10մլն դրամ։ Քանի որ ռիսկը մեծ է, այն բաշխվում է մի քանի ապահովագրողի միջև։ Արդյունքում՝
- Ա ապահովագրողը ծածկում է 50%
- Բ-ն՝ 30%,
- Գ-ն՝ 20%։
Եթե տեղի է ունենում 4մլն դրամի վնաս,
- Ա-ն վճարում է 2մլն,
- Բ-ն՝ 1.2մլն,
- Գ-ն՝ 800,000 դրամ։
Վերաապահովագրություն
Վերաապահովագրությունըապահովագրողների համար նախատեսված ապահովագրություն է։ Այս դեպքում ռիսկը փոխանցվում է մեկ ապահովագրական ընկերությունից մեկ այլ ապահովագրողին առանց ապահովագրված անձի գիտության։
- Ապահովագրված անձը վերաապահովագրական պայմանագրի կողմ չէ։
- Վերաապահովագրությունը ապահովագրողի համար ներքին ռիսկերի կառավարման գործիք է։
- Օգնում է ապահովագրողին պահպանել ֆինանսական կայունությունը։
Օրինակ՝ գործարանն ունի 10մլն դրամի ապահովագրություն։ Քանի որ ռիսկը մեծ է, ապահովագրողը վերաապահովագրում է դրա 60%-ը։ 5մլն դրամի վնասի դեպքում ընկերությունը վճարում է ամբողջ գումարը ապահովագրված անձին և վերաապահովագրողից ստանում 3մլն դրամ (60%)։